Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Պայքար օֆշորների դեմ

Պայքար օֆշորների դեմ
09.05.2016 | 13:37

որ հետազոտության տվյալներով` ավելի քան 13 տրիլիոն դոլար դուրս է եկել Ռուսաստանից, Չինաստանից և այլ զարգացող տնտեսություններով երկրներից օֆշորներ՝ հայտնում է The Guardian-ը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հենրիի տվյալներով` տեղի է ունենում կապիտալի արտահոսքի կտրուկ աճ այնպիսի զարգացող երկրներից ինչպես Ռուսաստանը և Չինաստանը:


2014-ի վերջին Ռուսաստանից մոտ 1.3 տրիլիոն դոլար գտնվել է օֆշորներում: Տվյալները ստացվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի տվյալների վերլուծությունից և մշակումից:
300 տնտեսագետներ ստորագրել են ուղերձ՝ հասցեագրված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և այլ պետությունների ղեկավարների: Նրանք նշում են օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտությունը՝ փոխանցում է BBC-ն։ Նամակում ընդգծվում է, որ օֆշորները միայն մեծացնում են աշխարհում կոռուպցիայի մակարդակը և միջազգային կորպորացիաներին օգնում այլոց հաշվին ստանալ ֆինանսական շահույթ։ Փաստաթուղթը հրապարակվել է Լոնդոնում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդաժողովի նախօրեին։ Ուղերձը ստորագրել են նաև Նոբելյան մրցանակակիր Անգուս Դիտոնը, ԱՄՀ նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը և Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիանա Մացուկատոն։ Մեկ ամիս առաջ մամուլում հայտնված պանամական իրավաբանական Mossaсk Fonseca ընկերության միլիոնավոր փաստաթղթեր օֆշորների գործունեությունը դարձրել են համընդհանուր ուշադրության առարկա։

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ